«Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն»․ Palgrave Macmillan հրատարակչությունը լույս է ընծայել Արցախյան հակամարտության վերաբերյալ աշխատություն

Palgrave Macmillan հեղինակավոր գիտական հրատարակչությունը լույս է ընծայել «Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War» (Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն) աշխատությունը։

Աշխատության հեղինակներն են հայաստանցի և իտալացի հետազոտողները Արսեն Հակոբյանը (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) և Մարչելլո Մոլլիկան (Մեսսինայի համալսարան)։ Այս մասին հայտնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ 

«Այն ղարաբաղյան հակամարտության և 44-օրյա պատերազմի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն է, որտեղ պատմական լայն համատեքստի ու հակամարտության խորքային զարգացումների լույսի ներքո ներկայացվում է արցախահայերի 2020 թ․ պատերազմական փորձառությանը, ցույց են տրվում պատերազմի անդրազգային չափումները՝ արտաքին դերակատարների ու գործոնների  ներգրավածությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտի և պատմական կենտրոն Շուշիի պատերազմական ու հետպատերազմական կենսագրությունները, դրանց կապը ինքնության և պատկանելության հետ ճգանաժամային պայմաններում, վերլուծվում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման գործնական, քաղաքական, գաղափարական պրակտիկաները համապատաասխան տարածական միջավայրերում (քաղաքներ, սրբավայրեր և այլն)։

Այն հեղինակների երկորդ աշխատությունն է հակամարտությունների ու պատերզամների մարդաբանության շրջանակում։ 2021 թ․ Palgrave Macmillan գիտական հրատարակչությունը լույս էր ընծայել սիրիահայության պետարազամական  փորձառությանը նվիրված Syrian Armenians and the Turkish Factor: Kessab, Aleppo and Deir ez-Zor in the Syrian War ուսումնասիրությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն