ԿԳՄՍՆ-ի բյուջեն նախատեսվում է 57,5 մլրդ դրամով ավելացնել․ որ ծրագրերին կուղղվի գումարը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական բյուջեն առաջարկվում է սահմանել 420 մլրդ 224 մլն դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկվում է հատկացնել 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելին է, քան նախրոդ տարի։ Կրթության ոլորտն այն հիմնական ոլորտներից է, որտեղ այս տարի էական ավելացում ենք ունենում՝ շուրջ 16 տոկոսով։ Գրեթե բոլոր ուղղություններով ավելացումներ կան, հիմնականում դպրոցաշինության ծրագրերի գծով»,- նշեց Հովհաննիսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն