Հայաստանում գտնվող ադրբեջանցի փորձագետները, ի պատասխան լրագրողի հարցին, թե ադրբեջանական կողմի համար ինչ է նշանակում օգոստոսի 8-ի հայտարարության մեջ նշված «անխոչընդոտ անցում» կետը, հայտարարել են, թե «Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը. ունենալ անխոչընդոտ և արագընթաց անցում»:
Նշենք, որ ադրբեջանցի փորձագետները Երևանում մասնակցում են «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումին:
«Եվ կարևոր է, որ այստեղ օգուտ ունենա Նախիջևանի բնակչությունը, որ տուժել է գրեթե 4 տասնամյակ տևած հակամարտության հետևանքով: Նրանք էլ արժանի են տեսնելու երկու երկրների միջև խաղաղությունից քաղած օգուտները»,- նշել է ադրբեջանցի փորձագետը:
Ճշտող հարցին, թե «անխոչընդոտ անցում» ասելով՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը՝ մյուս փորձագետը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ անխոչընդոտ հասանելիություն ԱՄՆ-ն պետք է ապահովի: Դա ԱՄՆ-ի պատասխանատվությունն է օգնել Հայաստանին կազմակերպել դա: […] Ժամանակի մեջ կտեսնենք՝ պրակտիկայում ինչ կնշանակի անխոչընդոտ հասանելիություն՝ արդյոք դա կնշանակի էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե կնշանակի այլ ինչ-որ մեխանիզմ՝ կողմերի միջև դա ապահովելու համար:
Ինչ վերաբերում է TRIPP-ին կամ «Զանգեզուրի միջանցքին», ես կարծում եմ՝ վերջինն ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար, դա չի վերաբերում -ին, դա պետք է ընկալել որպես այդպիսի: Ի տարբերություն Հայաստանի՝ դա չունի բացասական նրբերանգ, երբ ասում ենք միջանցք տերմինը, Հայաստանում դա այլ կերպ են ընկալում»,- ասաց ադրբեջանցի փորձագետը: