Վրաստանի և Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել. Միրզոյան | 1lurer.am

1lurer.am  Մենք վաղուց արդեն հռչակել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և կան գնահատականներ, որ աշխարհաքաղաքական այս թեժ շրջանում մեզ հաջողվում է հավասարակշռությունը պահպանել: Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց՝ մենք ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, ռազմավարական երկխոսություն ունենք և արդեն փորձում ենք բարձրացնել գործընկերության մակարդակը Միացյալ Թագավորության հետ, մի շարք ԵՄ անդամների հետ, էականորեն խորացնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, գործընկերություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ:

«Բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին. չորս հարևանից Վրաստանի և Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել:

Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած բաղադրիչներով աշխատել, Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն: Ես շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար շոշափելի արդյունքներ գրանցել: Թվարկելով՝ գնանք Կենտրոնական Ասիա, մինչև Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հռչակեցինք»,- մանրամասնեց Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն