Զանգվածային վրաերթ Ֆրանսիայում. 10 մարդ վիրավորվել է | azatutyun.am

azatutyun.am  Տասը մարդ է վիրավորվել այսօր Ֆրանսիայում՝ անցորդների և հեծանվորդների զանգվածային կանխամտածված վրաերթի հետևանքով։

Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Օլերոն կղզում։ Հարձակումից անմիջապես հետո դրա հեղինակը լքել է ավտոմեքենան և փորձել է հրկիզել այն։ France-Presse գործակալության փոխանցմամբ, սակայն, դա նրան չի հաջողվել, քանի որ դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են հանցագործին՝ էլեկտրաշոկերի կիրառմամբ։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակման հեղինակը Ֆրանսիայի 35-ամյա քաղաքացի է։ Իրավապահները նրա անունը առայժմ չեն հրապարակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն