factor.am Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանով ու Վրաստանով միջով երկաթուղային կապի բացումն իրական ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՀՀ Կառավարությունը հայտնել էր, որ ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքի միջոցով»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սա առաջին դեպքն է, երբ երկու երկրների միջև հաստատվում է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Օվերչուկի խոսքով՝ այս իրադարձությունը դարձել է «իրական, շոշափելի ներդրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում» և վկայում է Ռուսաստանի կողմից տարածաշրջանի կայունության ու տարածաշրջանի բոլոր պետությունների տնտեսական զարգացման համար գործադրվող ջանքերի մասին։
Օվերչուկը հավելել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներին և բարելավում է միության շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում