Ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է. Փաշինյանը՝ հոգևորականի և նրա քեռակնոջ վերաբերյալ գրառման ինֆորմացիոն հիմքերի մասին

«Ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է». այսպես պատասխանեց Փաշինյանը հարցին, թե ինչ ինֆորմացիոն հիմք է ունեցել Հայ առաքելական եկեղեցու պաշտոնյայի և նրա քեռակնոջ վերաբերյալ հայտնի գրառումն անելիս:

«Ինֆորմացիոն հիմքերը բազմազան են: Ամենահավաստին ՀՀ այն քաղաքացիներն են, որոնք առնչվում են, գիտեն այդ թեմաների մասին, և ցավոք, որոշակի շրջանակների հետ շփվելիս ավելի շատ նման ինֆորմացիաների հետ են առնչվում, քան հոգևոր, և դա է այն պրոբլեմը, որ համարում ենք անհանդուրժելի»,- հավելել է նա:

Հարցին, թե Արշակ Սրբազանի վերաբերյա՞լ էր այդ գրառումը, Փաշինյանը պատասխանել է. «Պիտի ցավով նշեմ, որ չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են»:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել են գաղտնի նկարահանված տեսանյութեր, որոնք առնչվում են ենթադրաբար Արշակ սրբազանին։

Արշակ սրբազանը, մեկնաբանելով իրեն վերագրվող գաղտնի նկարահանված տեսանյութերը, հայտարարել է․ «Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր՝ դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։ […] Ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն