Գնից է կախված՝ Կառավարությունը կգնի ՀԷՑ-ը, թե ոչ | civilnet.am

civilnet.am ՀԷՑ-ը (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ձեռք բերելու հարցով Կառավարությունը վերջնական դիրքորոշում կհայտնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

«Հարց է ծագելու ինչքան է գինը, գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ հանձնաժողովի որոշումը կսահմանի, թե Կառավարությունը կգնա ՀԷՑ-ը պետական բյուջեի միջոցներով գնելու տարբերակով, թե՝ մասնավորեցման ուղով։

Վարչապետը նշեց, որ եթե առաջարկվող գինը լինի տրամաբանական և բյուջեի հնարավորություններին համահունչ, կառավարությունը լրջորեն կքննարկի գնելու տարբերակը։ Եթե գինը չափազանց բարձր լինի, կիրագործվի երկրորդ սցենարը՝ մասնավորեցում միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնակցությամբ։

Նա հավելեց, որ Կառավարությունը ցանկացած տարբերակի դեպքում կպահպանի որոշակի ներկայություն՝ օրենսդրական կամ բաժնետոմսային մեխանիզմներով։ Փաշինյանը ընդգծել է, որ հարցը ներառում է տնտեսատեխնիկական նրբություններ, որոնց գնահատումը պետք է իրականացնեն մասնագետները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն