ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հայաստանի եվրոպական համալսարան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին այցելել է Հայաստանի եվրոպական համալսարան:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել խորհրդարանական դիվանագիտության եւ օրենսդիր մարմնի աշխատանքների մասին պատմող կարճ խոսքով, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են ինչպես երիտասարդությանն առնչվող խնդիրներին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր թեմաների:

Ալեն Սիմոնյանը Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանի ուղեկցությամբ շրջել է նաեւ համալսարանի շենքում` ծանոթանալով բուհի պայմաններին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն