ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնի հանդիպումից հետո թափը պահպանելու համար | factor.am

factor.am Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել։ Դրանց արդյունքների մասին նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 4-5-ը Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ են անցկացվել, այդ թվում՝ Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև այլ պաշտոնյաների ու տեղացի փորձագետների հետ՝ Հայաստանի հետ  խաղաղության օրակարգը քննարկելու համար, ներառյալ՝ կապը, կենտրոնանալով Նախիջևանի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի վրա։

«ԵՄ-ն խորապես հանձնառու է համագործակցել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանիի հետ՝ Վաշինգտոնից հետո թափը պահպանելու և խաղաղության օգուտներն ամբողջ տարածաշրջանում տարածելու և զգալու համար»,- նշել է Գրոնոն։

Հավելենք, որ նախօրեին նրան ընդունել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն