«Բաքուն ու Երևանը շատ անելիք ունեն՝ կարգավորման հասնելու համար»․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նոյեմբերի 9-ի  վերաբերյալ  | factor.am

factor.am  Ադրբեջանն ու Հայաստանը դեռ շատ անելիք ունեն հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար, և Ռուսաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բաքուն ու Երևանը դեռ շատ անելիք ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերից ելնելով տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների վերականգնում, պետական ​​սահմանի արդարացի սահմանազատում և սահմանագծում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանակներում արդյունավետ կապերի հաստատում։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, թե երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները՝ նշելով, որ դրանք մնում են ուժի մեջ և չեն կորցրել իրենց պահանջարկը. «Եռակողմ ձևաչափով ստեղծված կարևոր հիմքերն ակտիվորեն օգտագործվում են ադրբեջանական և հայկական կողմերի կողմից, այդ թվում՝ անմիջական երկխոսության մեջ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն