Հայաստանի հետ կարգավորման գործընթացը իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա ձևով․ Էրդողան

«Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա ձևով»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադարձի ընթացքում։

Նա ասել է, թե ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո բացվել է մշտական խաղաղության և անվտանգության պատուհան.

«Խաղաղության գործընթացի արագ ավարտը կդարձնի Ադրբեջանին ոչ միայն պատերազմի հաղթողը, այլև տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն