Երևանում արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ «Երքաղլույս» ընկերությունն արտաքին լուսավորության ցանցը միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց:

«Հաշվի առնելով երևանցիների խնդրանքը՝ նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց»,- ասվում է հաղորդագրությունում:

Քաղաքապետարանից հայտնում են նաև , որ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր համաձայն գործող ռեժիմի՝ ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն