Կաթողիկոսը Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության համար հանձնախումբ է ստեղծել | azatutyun.am

azatutyun.am: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները:

Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նա նաև հերքել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականի և Արշակ արքեպիսկոպոսի կագալուծության պահանջի մասին տեղեկատվությունը:

Ավելի վաղ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: Տեսագրությունների վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով):

Արշակ արքեպիսկոպոսը մեկնաբանել է տեսանյութը՝ նշելով, որ «ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, և խելամիտ է համարում արհամարհել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն