Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Գարիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու­թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գարիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք՝ Էդգար Հունանյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 19-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն