Աբովյանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին, ժամը 17։17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել քաղաքացի եւ հայտնել, որ Աբովյան քաղաքի կինոյի շենքի հատվածում դանակահարված քաղաքացի կա, որն արնահոսում է։