Նորածնի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով | armenpress.am

armenpress.am Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացած նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով»,- նշեց խոսնակը:

Ավելի վաղ Armlur.am լրատվական կայքը գրել էր, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաներում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Ժամեր անց բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։ 

Կայքը նշում է, որ մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն