Գևորգ Պապոյանը Ռիադում մասնակցել է «TOURISE Global Tourism Summit 2025» համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռիադում մասնակցել է «TOURISE Global Tourism Summit 2025» համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովն անցկացվում է «Ձևավորելով նոր հորիզոններ համաշխարհային զբոսաշրջության համար» խորագրով։

Սաուդյան Արաբիայի Թագավորության զբոսաշրջության նախարարության հովանու ներքո անցկացվող եռօրյա համաժողովը համախմբել է 100-ից ավելի երկրների նախարարների, կառավարությունների ներկայացուցիչների, գործարարների, ներդրողների, ինչպես նաև զբոսաշրջության և տեխնոլոգիական ոլորտների մասնագետների։

Համաժողովին մասնակցել են նաև հայ գործարարներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն