Ստամբուլի նախկին քաղաքապետին 2352 տարվա ազատազրկում է սպառնում | civilnet.am

civilnet.am Ստամբուլի դատախազությունն ավարտել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ կոռուպցիայի գործով հետաքննությունը և պահանջում է մինչև 2352 տարվա ազատազրկում: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ստամբուլի դատախազ Աքին Գյուրլեքը հայտարարել է, որ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է դատարան՝ լրացուցիչ քննման համար։

«Ստամբուլի քաղաքապետարանի դեմ կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացությունն ավարտվել է: Գործը ներկայացվել է դատարան: Հանցագործության պահին մեղադրյալների կողմից պետական ​​գույքին 10 տարվա ընթացքում պատճառված վնասը գնահատվում է 160 մլրդ լիրա (3,8 մլրդ դոլար)», – ասել է նա։

Մեղադրական եզրակացությունը բաղկացած է 3900 էջից և ներառում է 402 կասկածյալի անուն, որոնցից 102-ը գտնվում են կալանքի տակ։

Իմամօղլուի համար, ով գործի գլխավոր մեղադրյալն է, մեղադրական եզրակացությունը պահանջում է 282-ից մինչև 2352 տարվա ազատազրկում՝ համակցված հանցագործությունների համար։

Իմամօղլուն ձերբակալվել էր այս տարվա մարտին։

Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի քաղաքապետը հաջորդ նախագահական ընտրություններում համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն