Պեսկովն անդրադարձել է տեղեկություններին, թե Հայաստանը ցանկանում է անջատվել Մոսկվայից և Ուկրաինայից գնել հացահատիկը | pastinfo.am

pastinfo.am Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցության օրակարգում կան բազմաթիվ հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Риа Новости-ի հարցին։

«Դուք գիտեք, որ հաճախակի բարձր մակարդակի շփումներ են տեղի ունենում։ Մեր երկկողմ համագործակցության օրակարգում կան բազմաթիվ հարցեր։ Մենք հույս ունենք, որ այս համագործակցությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն» է անվանել լուրը, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից և ձեռք բերել ուկրաինականը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տարածել են ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրությունը, որում նշվում է, թե «հայերը քաղաքական պատճառներով ցանկանում են ազատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի անհրաժեշտ ծավալների մի մասը գնելով նրանցից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն