Վրաց-ադրբեջանական սահմանին կործանված թուրքական ռազմական բեռնատար օդանավում գտնվող 20 անձանցից 18-ի մարմինները գտնվել են, մյուս երկուսի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն:
Այս մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Երեկ մոտավորապես ժամը 14:00-ին թուրքական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել Ադրբեջանի տարածքից, հատել Վրաստանի սահմանը և վթարի ենթարկվել մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 20 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։ Նրանցից 18-ը հայտնաբերվել են և, ցավոք, զոհվել են, երկու անձի որոնումները շարունակվում են»,- ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում