«Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է:
«Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպարտամենտից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։
«Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։