«Անիմաստ է հարցեր տալը». ընդդիմությունը կրկին բոյկոտում է Փաշինյանի մասնակցությամբ հարցուպատասխանը | azatutyun.am

azatutyun.am Խորհրդարանական ընդդիմությունը կրկին բոյկոտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընթացող Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը:

«Ազատության» հարցին, թե որն է բոյկոտի պատճառը, խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե չեն բոյոկոտել, պարզապես չեն ուզում մասնակցել, քանի որ անիմաստ են համարում:

«Անիմաստ է հարցեր տալը, որվոհետև նախ ձևաչափն այնպիսին է, որ վերջինը ինքն է պատասխանում, և հետո ինքը բոլոր հարցերի շուրջ մանիպուլացնում է, շեղվում է հարցերի հիմնական պատասխաններից: Եվ տրված հարցերի ընթացքում այնպես է ստացվում, որ երկրում ամեն ինչ փայլուն է»,- ասաց նա:

Օհանյանի խոսքով՝ երբևիցե չեն տեսնում ինքնաքննադատական, ռեալ իրավիճակի գնահատական, խոսք. «Դա է ստիպում մեզ, որ մեկընդմերթ չմասնակցենք»:

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր նաև կառավարության հետ նախորդ հարցուպատասխանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն