armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զորահանդեսի կազմակերպման նպատակահարմարությանը։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նշեց, որ զորահանդես անցկացնելու հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ։
«Կան կարծիքներ, որ դա պետք է անել, կան կարծիքներ, որ պետք չէ՝ ամենատարբեր նկատառումներով։ Այո, Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո թեման Հայաստանում էլ է ակտիվացել։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության և խաղաղության օրակարգի վրա, բայց նաև հասկանում ենք, որ հանրությունը պետք է ունենա տեղեկատվական անվտանգություն, որպեսզի սխալ տեղեկություններ չտարածվեն»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ եթե որոշում կայացվի զորահանդես կազմակերպելու մասին, այն կարող է լինել շատ տպավորիչ։
Խոսելով զինտեխնիկայի ձեռքբերումները քաղաքացիներին ցուցադրելու նախաձեռնության մասին՝ վարչապետը նշեց, որ քաղաքացիների արձագանքը մեծ է, և արդեն բազմաթիվ խմբեր դիմել են՝ մասնակցելու համար։