Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափում գտնվող 1000 քմ մակերեսով հողամասը. Դատախազությանը հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 2025 թվականի մարտի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայք համայնքի՝ 2006 թվականի մայիսի 6-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Զառիթափ համայնքի կողմից իրականացված՝ 1000 քմ մակերեսով հողամասի աճուրդը և որպես անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Զառիթափ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վայոց ձորի մարզի Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող 1000 քմ մակերեսով հողամասը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն