Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում մասնակցել է Հնդկաստան–Եվրոպա Բիզնեսի և Կայունության համաժողովի նախարարական պլենար նստաշրջանին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու խոշոր ծրագրերը, առանձնահատուկ՝ Գյումրու «չոր նավահանգիստը»։
«Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ տնտեսական, մշակութային և լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջ։ Այս առումով Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ՝ հանդես գալով որպես իդեալական հաբ առևտրի, արտադրության և տեխնոլոգիական համագործակցության համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։