factor.am Վրաստանում հայտնաբերվել են թուրքական ռազմական C-130 օդանավի կործանման հետևանքով զոհված բոլոր 20 զինծառայողների մարմինները։ Մասնավորապես, Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ հայտնաբերվել է կործանված ինքնաթիռում գտնվող վերջին զինվորականի մարմինը, գրում է TRT Haber-ը։
«Ադրբեջան-Վրաստան սահմանին կործանված մեր ռազմական բեռնատար օդանավի բեկորների մեջ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեր 20-րդ նահատակ մարմինը»,- ասվում է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական լրատվամիջոցները, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, որ գտնվել է ինքնաթիռի սև արկղը, հայտնաբերվել են զոհերից 19-ի մարմինները։