Թուրքիան դադարեցրել է C-130 օդանավերի թռիչքները | azatutyun.am

azatutyun.am  Թուրքիան դադարեցրել է C-130 ռազմական ինքնաթիռների թռիչքները՝ երկու օր առաջ Վրաստանի տարածքում այդ ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվել է 20 թուրք զինվորական։

Աղետի պատճառը դեռ հստակ չէ, թուրքական կողմը միայն հայտարարել է, թե ինքնաթիռում զենք-զինամթերք չի եղել։ Սև արկղը գտնվում է Անկարայում՝ հետաքննության համար։

C-130-ը վթարվել էր Ադրբեջանից Թուրքիա ուղևորվելիս, պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ ինքնաթիռում անձնակազմից բացի եղել են թուրքական F-16 ռազմական օդանավերը սպասարկող 10 զինվորականներ, որոնք Բաքու էին մեկնել 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա ռազմական շքերթին մասնակցելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն