Ռուսաստանն առաջարկել է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի իր սեփական նախագիծը | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանն առաջարկել Է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի իր սեփական նախագիծը՝ ի պատասխան Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի տեքստի, որին ծանոթացել է Reuters գործակալությունը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը բանաձևի նախագիծը պաշտոնապես տարածեց խորհրդի 15 անդամների շրջանում և հայտարարեց, որ իրենք ստացել են իրենց բանաձևի տարածաշրջանային աջակցությունը, որը նախատեսում է անցումային կառավարման մարմնի և կայունացման միջազգային ուժերի երկամյա մանդատ:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված գրառման մեջ հայտնել է, որ իր հակընդդեմ առաջարկը հիմնված է ամերիկյան նախագծի վրա:

Ռուսական նախագիծը, ըստ Reuters-ի, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին խնդրում է որոշել Գազայի համար միջազգային կայունացնող ուժերի ստեղծման տարբերակները և չի հիշատակվում «խաղաղության խորհուրդը», որն ԱՄՆ-ն առաջարկել է որպես Գազայի համար անցումային վարչակազմ:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունը կոչ է արել Անվտանգության խորհրդին շարունակել Վաշինգտոնի բանաձևի կատարումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն