Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես՝ Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Խանջյան փողոցում՝ Ալեք Մանուկյան հ.11 հասցեի («Մուլտի վելնես կենտրոն») հարակից ճանապարհահատվածից մինչև Խանջյան – Թումանյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: