«Իր հակապետական գործունեությամբ Նիկոլ Փաշինյանն ինքը Հայաստանում տեղ չունի ու վաղ թե ուշ ՀՀ քաղաքացիները իրեն այդ մասին կասեն»․ Հայկ Մամիջանյան | aravot.am

aravot.am  «ՀՀ քաղաքացիների 30-ից ավելի տոկոսը Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չէ»,- խորհրդարանական ճեպազրույցներում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը, թե շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ թնջուկի լուծումն այն է, որ այդ անձանց (նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին-խմբ․) հարող ուժերը խորհրդարանում այլեւս չլինեն։

«Իր հակապետական գործունեությամբ Նիկոլ Փաշինյանն ինքը Հայաստանում տեղ չունի ու վաղ թե ուշ ՀՀ քաղաքացիները իրեն այդ մասին կասեն։ Մնում էր ինքը որոշեր՝ պառլամենտում ով տեղ ունի, ով՝ ոչ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Իր գնահատմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխանության մնալ՝ ՀՀ գոյությունը կասկածի տակ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն