Նոյեմբերի 16-ին՝ ժամը 08։00-20։00-ն, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրման և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծմանն աջակցելու համար։
Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։