ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու վերաբերյալ ՀԾԿՀ նիստը կշարունակվի երկուշաբթի | factor.am

factor.am  ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու շուրջ 9 ժամ տևած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի։ Որոշման մասին հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Ըստ Մեսրոպյանի` օրակարգում մնացել է ընկերության ներկայացուցիչների կողմից միջնորդության ներկայացումն ու ելույթների փուլը։ Փաստաբան Արամ Օրբելյանը դիմեց հանձնաժողովի ղեկավարին, որպեսզի երկու միջնորդություն ներկայացնեն այսօր և երկուշաբթի օրն անցկացվի միայն ելույթների փուլը։ Հանձնաժողովի նախագահը ընդունեց Օրբելյանի առաջարկը։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը: ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու նախագծի հեղինակները պատասխանում էին «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները հարցերին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն