Հունգարիան օգնություն կուղարկի Լիբանանին՝ Ուկրաինային ֆինանսավորելու փոխարեն. Սիյարտո | 1lurer.am

1lurer.am  Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Բեյրութ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բուդապեշտը որոշում է կայացրել օգնություն ուղարկել Լիբանանին՝ Ուկրաինային ֆինանսավորելու փոխարեն: Խոսքը 1,5 մլն եվրոյի մասին է: Միջոցները տրամադրվելու են Լիբանանի զինված ուժերին աջակցելու համար:

Սիյարտոյի խոսքով՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունը բխում է Հունգարիայի ազգային անվտանգության շահերից, և Լիբանանի կայունությունը դրա բանալին է:

Բուդապեշտում պարզաբանել են, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամում իրենց մասնաբաժինը չեն օգտագործի Ուկրաինային զինելու համար։ Բացի դրանից՝ Հունգարիան կես միլիոն եվրո կհատկացնի Լիբանանին՝ աջակցելու կրթական և հումանիտար ծրագրերին:

Ավելի վաղ Սիյարտոն նշել էր, որ Եվրամիությունը պետք է դադարի եվրոպացի հարկատուների փողերն ուղարկել Ուկրաինա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն