«Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել

«Անտիֆեյք» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից: Տարոսը մյուս քաղբանատարկյալներին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալվել էին «Անտիֆեյք» լրատվականի «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդման վարողներ Վազգեն Սաղթելյանը և Նարեկ Սամսոնյանը, լրագրողներ Իշխան Խոսրովյանն ու Դավիթ Ֆիդանյանը։ Իշխան Խոսրովյանը նույն օրը ազատ էր արձակվել, իսկ Վազգեն Սաղթելյանն ու Նարեկ Սամսոնյանը երկու ամսով կալանավորվել են։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի թողարկումներից մեկին, որի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, «շան լակոտ» և «լածիրակ» էր անվանել Սաղաթելյանին ու Սամսոնյանին՝ հարց ուղղելով Սարգսյանին, թե նա գիտակցո՞ւմ է, որ հարցազրույց տալով նրանց՝ այլևս կիսում է «այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները»:

Այս գրառմանը մեկ այլ հաղորդման ընթացքում անդրադարձել էին Սաղաթելյանն ու Սամսոնյանը, մասնավորապես՝ Սաղաթելյանը հայհոյանք էր հնչեցրել Սիմոնյանի հասցեին, ինչպես նաև նրան անվանել էր «սուտասան»՝ հերքելով Միքայել Մինասյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորում ստանալու մասին ԱԺ նախագահի պնդումը: Այս թողարկումից հետո Սիմոնյանը գրել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը «իր և իր ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ» են հնչեցրել՝ նշելով, որ «այդ բոլոր բառերի համար դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»:

Բացի այս՝ Սիմոնյանը նաև դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ: Ըստ ամենայնի՝ այս հայցի առիթը Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումն է, որում նա հայհոյանք է հնչեցնում Սիմոնյանի հասցեին:ք

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն