Զինված անձինք Փարիզի կենտրոնում փորձել են կողոպտել Chanel-ի խանութը | 1lurer.am

1lurer.am Չորս զինված անձ փորձել է կողոպտել Փարիզի կենտրոնում՝ Մոնտեն բուլվարում գտնվող Chanel-ի խանութը՝ սկուտերներով ցուցափեղկին բախվելով։

Նշվում է, որ նրանցից առնվազն մեկի մոտ ատրճանակ է եղել, սակայն հայտնի չէ, թե արդյոք այն իրակա՞ն է եղել։ Լրատվամիջոցների տվյալով՝ գողությունը կանխվել է: Նրանց ձերբակալել չի հաջողվել:

Chanel ընկերությունից հայտնել են, որ կողոպուտի փորձի ժամանակ վիրավորվել է անվտանգության ծառայության աշխատակից, նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Խանութը ժամանակավոր փակել են: Chanel-ից հայտնել են, որ զգալի նյութական վնաս չի հասցվել: Վնասվել է միայն խանութի ցուցափեղկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն