Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը | azatutyun.am

azatutyun.am  Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Կրեմլի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Գազայի հատվածում վերջին զարգացումները:

«Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Գազայի հատվածում վերջին զարգացումների՝ հրադադարի համաձայնագրի և ձերբակալված անձանց փոխանակման վերաբերյալ», – ասված է հաղորդագրությունում

Պուտինն ու Նեթանյահուն անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի և Սիրիայում հետագա կայունացման խթանման հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն