Վաղարշապատի 14/13 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը ապահովված չէ

Վաղարշապատի 14/13 ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ․ քվեախցիկները այնպես են տեղադրված, որ անարգել մուտք կա երկրորդ հարկ, որտեղից ամբողջությամբ երևում է քվեախցիկի ներսը, որը տեսանելի է նաև քվեախցիկի հետևի հատվածում տեղադրված վահանակների անցքերից։

«Ինֆոքոմի» լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Գագիկ Վարդանյանը վստահեցրեց, որ միայն անվտանգության աշխատակիցներն են ելումուտ անում այդ հատվածով, և որ վերև բարձրացող մարդիկ չեն եղել: Վահանակի հետևից երևացող քվեախցիկի մասին խոսելիս նախագահը նշեց, որ անձամբ ստուգել է, և չի երևում։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ վահանակի անցքերը փակվել են ինքնակպչուն, ոչ թափանցիկ ժապավենով։ Լրագրողի՝ դրա վերաբերյալ հարցից հետո հանձնաժողովի նախագահը նկատել, ամրացրել է ժապավենը:

Ինֆոքոմի թղթակիցը, սակայն, արձանագրել է հակառակը, ինչը կարող եք տեսնել լուսանկարներում:

Հիշեցնենք, որ նոր ձևավորված Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններն են։ Վաղարշապատ համայնքում առաջադրվել են 8 քաղաքական ուժեր։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն