Թույլ չենք տալու Վաղարշապատը «Գյումրի 2» դարձնեն, Մկրտչյանը պնդում է` ընդդիմության ձեռքը չի բռնի | pastinfo.am

pastinfo.am «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը Էջմիածնի 4-րդ դպրոցում քվեարկելուց առաջ հայտարարեց, թե թույլ չեն տալու, որ Վաղարշապատը «Գյումրի 2» դարձնեն, բայց Երևանով գնալու սցենարը չի բացառում։ Նա պնդեց, թե գնում է 50+1 քվե ստանալու և բացարձակ մեծամասնությամբ քաղաք կառավարելու:

Նա հայտարարեց, թե ձեռքը կկտրի, բայց ընդդիմության ձեռքը չի սեղմելու։ Ինչ վերաբերում է ընտրախախտումների, ապա  Մկրտչյանի  գնահատմամբ` որպես այդպիսին խախտումներ չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ նոր ձևավորված Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններն են։ Վաղարշապատ համայնքում առաջադրվել են 8 քաղաքական ուժեր։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։

Ընտրությունների ընթացքին կարող եք հետևել Infocom-ի թարմացվող բլոգում՝ https://infocom.am/10012358/

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն