Միգրացիայի ծառայությունը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված ընտրացուցակներում մահացած անձանց առկայությունը

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ընտրողների ցուցակներում մահացած անձանց հատուկենտ առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունում մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են ՔԿԱԳ մարմնի կողմից մահվան վկայական տրամադրելու պահին՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու ժամանակ։

ՀՀ տարածքից դուրս մահացած անձանց վերաբերյալ տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են շահագրգիռ անձի կողմից մահվան վկայականը սահմանված կարգով թարգմանված և պատշաճ նոտարական վավերացմամբ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնելու դեպքում։ Գործընթացը կազմակերպվում է նաև համայնքային ոստիկանության կողմից իրականացվող ստուգումների միջոցով։

«ՀՀ Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 22, բնակարան 44 հասցեում» հաշվառված քաղաքացու վերաբերյալ հայտնում ենք, որ նշված անձի հաշվառումը կատարվել է դեռևս 26․09․1996թ․-ին օրենքով սահմանված կարգով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերջինիս հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել, սեփականատերը կամ համասեփականատերերից որևիցե մեկը մահացածին հաշվառումից հանելու համար կարող է մոտենալ ՄՔԾ ցանկացած տարածքային ստորաբաժանում»,- նշված է գրառման մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն