Կհամագործակցենք ընդդիմադիր ուժերի հետ՝ ՔՊ-ի վերարտադրումը կասեցնելու համար․ Արկադի Փայտյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ՝ Վաղարշապատում ՔՊ-ի իշխանության գալը թույլ չտալու համար։ Այս մասին 14/20 ընտրատեղամասի մոտ քվեարկությունից հետո ասաց կուսակցության համայնքապետի թեկնածու Արկադի Փայտյանը։

«Համագործակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ գործող իշխանության վերարտադրումը կասեցնելու համար»,- նշեց նա։

Շեշտեց՝ բացառում են համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ։

Միաժամանակ հավելեց, որ իրենց ուժը, այնուամենայնիվ, այս ընտրություններից մասնակցում է՝ բացարձակ հաղթանակի ակնկալիքով։

Նրա խոսքով՝ նախընտրական պայքարի ընթացքում իրենց ուժի հանդեպ ճնշումներ չեն եղել, միայն՝ զազրախոսություններ, այն էլ «Հանրապետություն» կուսակցության կողմից։

Հիշեցնենք, որ նոր ձևավորված Վաղարշապատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններն են։ Վաղարշապատ համայնքում առաջադրվել են 8 քաղաքական ուժեր։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։

Ընտրությունների ընթացքին կարող եք հետևել Infocom-ի թարմացվող բլոգում՝ https://infocom.am/10012358/

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն