Ֆրանսիան համերաշխություն է հայտնել Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին՝ Ուկրաինայի դեմ ՌԴ հարվածների առիթով | news.am

news.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում համերաշխություն է հայտնել Ադրբեջանի դեսպանատանը՝ Ռուսաստանի կողմից նոյեմբերի 13-ից 14-ի գիշերը Ուկրաինայի դեմ իրականացված հարվածների առիթով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 14-ին Ռուսական հարվածների հետևանքով տուժել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանության շենքը:

«Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից նոյեմբերի 13-ից 14-ի գիշերը իրականացված զանգվածային օդային հարվածները։ Նախ և առաջ հարվածները ուղղված էին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, նրա էներգետիկ օբյեկտներին, բնակելի թաղամասերին և հիվանդանոցին, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և վիրավորների, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Տուժել է նաև Ադրբեջանի դեսպանատունը։

Այս լայնածավալ հարվածները, որոնցում կիրառվել է մոտ 430 անօդաչու սարք և 18 հրթիռ՝ մի քանի համազարկով, հետագա սրացում են նշանակում, և ցուցադրում են, եթե անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ, խաղաղ գործընթաց վարելու Ռուսաստանի ցանկության բացակայությունը։

Ֆրանսիան արտահայտում է լիակատար համերաշխություն Ուկրաինային, նրա ժողովրդին և իշխանություններին, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, վերահաստատում է անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ֆրանսիան՝ իր բոլոր գործընկերների հետ միասին, շարունակելու է իր հանձնառությունը՝ ընդլայնելու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմի դադարեցման նպատակով»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն