azatutyun.am «ՀԷՑ»-ը լիցենզիայից զրկելու հարցով նիստը այսօր առավոտյան 11։00-ից վերսկսվել է, ենթադրվում է, որ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կկայացնի։
Երկու օր տևած հարցուպատասխանից հետո այժմ ելույթների հերթն է։
Առաջիկա ժամերին սեփականատեր «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները կանդրադառնան վարույթով ներկայացված փաստարկներին։ Ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատարն անդրադառնալով դրանց հայտարարեց՝ վարույթով որևէ ապացույց չկա, որ համակարգված հավելագրումներ են եղել։
Ղազինյանի ելույթի ընթացքում իրադրությունը լարվեց, «ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց՝ պնդելով, թե ելույթում վիրավորական ձևակերպումներ կան ու կոռեկտության կոչ արեց: Միացավ նաև հանձնաժողովի նախագահ, նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը։
«Ինձ ոչ ոք չի կարող սպառնալ»,- արձագանքեց նախկին պաշտոնակատարը։
Իրադրությունն արդեն հանդարտվեց։