Մասիսի համայնքապետ է ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը | azatutyun.am

azatutyun.am  Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը։

Հակոբյանը ընտրվել է 15 կողմ ձայնով, ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել։

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը անցյալ ամիս էր կալանավորվել՝ Հայաստան ժամանելուն պես։

Վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նա գրավով ազատ էր արձակվել, դատարանը վերացրել էր գրավը և ընտրել կալանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն