Չեչեն աղջկա սպանության համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել | factor.am

factor.am  Չեչնիայի քաղաքացի Այշատ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ Երևանի Դեմիրճյան փողոցում հոկտեմբերի 20-ին հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։ Ըստ իրավապահ մարմինների՝ մահացածը 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան է, նա մինչ այդ 3 օր է՝ անհետացած էր։ Ըստ ՆԳՆ-ի՝ նա բնակարանից դուրս է եկել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում և չի վերադարձել, սակայն ոստիկանությունն ահազանգ ստացել էր հոկտեմբերի 17-ին. «Ըստ նախնական տվյալների՝ նա նույն օրը գնացել է Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկը, և, կրկին, ըստ նախնական տվյալների, նա մահացել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ այսինքն ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում ստանալուց առաջ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն