ՀԷՑ-ի հետ կապված գործընթացն այսօր չի ավարտվում. ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացն այսօրվա նիստով չի ավարտվում։

Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովը 3 օր տևած նիստերից հետո որոշել է զրկել ՀԷՑ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու լիցենզիայից։

«Պրոցեսը շարունակություն ունի․ առաջիկա 3 ամիսներին պետությունը ՀԷՑ-ի սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը համաձայնության չգան, պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել սեփականության իրավունքը»,- ասել է նա։

Մեսրոպյանը նշել է, որ ենթադրում է՝ կողմերը իրենց իրավունքները կփորձեն պաշտպանել այլ ատյաններում, և պրոցեսն այդպիսով ևս շարունակություն կունենա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն