Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Մասնավորապես՝ Ազատության պողոտայում՝ Ազատություն պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով»,- ասվում է հաղորդագրությունում: