2026-ին ատոմակայանը 5 ամիս է վերանորոգման գործընթացում լինելու 2 ամսվա փոխարեն. ՀԾԿՀ նախագահ

Գալիք տարի հայկական ատոմակայանը 5 ամիս է վերանորոգման գործընթացում լինելու 2 ամսվա փոխարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ սա բացասական ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագնի վրա, բայց քանի որ առկա են այլ կետերով օգուտներ ու ֆինանսական բարձիկներ, դրանցով փորձ կարվի մեղմել։

«Հիմա մենք էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ ենք, 80 օրվա ընթացքում տարեվերջին մենք վերանայում ենք սակագները և տարբեր գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ որոշում՝ սակագին կթանկանա, թե ոչ:

Այս պահին զերծ կմնամ արդյունքի մասին գնահատական տալուց։ Համենայն դեպս, լավատես եմ, ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան»,- նշել է Մեսրոպյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն