Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների հետադարձը»,- նշվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: