Երևան քաղաքի Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա հարձակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել է խոշոր չափերով ավազակություն կատարելու հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։
Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել VTB բանկում, և հափշտակված գումարը շուրջ 1 մլն ՀՀ դրամ է։
ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչությունից «Ինֆոքոմ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ հաղորդումը ստացվել է նոյեմբերի 17-ին՝ ժամը 15։57-ին: